‘«Բորուսիա» -«Շալկե 04»՝3:0.Հենրիխ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման և գոլի հեղինակ (տեսանյութ)’

3181

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում կայացավ ռուրյան դերբին. Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր «Շալկե 04»-ին:

Հյուրերը մեկնարկային րոպեների ընթացքում լիովին վերահսկում էին գնդակի տեղաշարժը, սակայն չկարողացան արագ գոլ խփել: Մեկնարկից մոտ տասը րոպե անց նախաձեռնությունն իրենց ձեռք վերցրեցին Յուրգեն Կլոպի սաները, դորտմունդցիները մեծաթիվ գոլային հնարավորություններ ունեցան, սակայն առաջին կեսում այդպես էլ գոլեր չգրանցվեցին: 

Երկրորդ խաղակեսում «Բորուսիային» հաջողվեց հասնել կարևոր հաղթանակի, որում իր մեծ ներդրումն ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 78-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը, ով խաղին մասնակցում էր մեկնարկային րոպեներից, գնդակն ուղարկեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ անհաջող խաղաց Աոգոն, և գնդակը հասավ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին, իսկ վերջինս չվրիպեց:

 

Ընդամենը մեկ րոպե անց դաշտի տերերը խփեցին երկրորդ գոլը. երկարատև դադարից հետո իր երկրպագուներին ուրախացրեց Հենրիխ Մխիթարյանը, ում գոլային փոխանցում կատարեց Իլկայ Գյունդոգանը: «Բորուսիային» հաջողվեց խփել նաև երրորդ գոլը. 86-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Մարկո Ռոյսը: 

Այժմ «Բորուսսիան» ունի 28 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ «Շալկե 04»-ը 35 միավորով 5-րդ հորիզոնականում է: 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.-ՇԱԼԿԵ

3-0 (0-0)

MC

1-0՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 78՛, 2-0՝ Հենրիխ Մխիթարյան 79՛, 3-0՝ Մարկո Ռոյս 86՛

 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 1.Ռոման Վայդենֆելլեր, 4.Նեվեն Սուբոտիչ, 15.Մատս Հումմելս, 29.Մարսել Շմելցեր, 7.Սինձի Կագավա (16.Յակուբ Բլաշչիկովսկի, 76), 8.Իլկայ Գյունդոգան (6.Սվեն Բենդեր, 83), 10.Հենրիխ Մխիթարյան, 11.Մարկո Ռոյս, 18.Նուրի Շահին (5.Սեբաստյան Կել, 87), 21.Օլիվեր Կիրխ, 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ

ՇԱԼԿԵ. 40.Տիմոն Վելնրոյթեր, 4.Բենեդիկտ Հովեդես, 15.Դենիս Աոգո, 22.Ացուտո Ուտիդա, 23.Քրիստիան Ֆուքս, 31.Մատիյա Նաստասիչ, 9.Քեվին-Պրինս Բոատենգ (27.Տրանկիլյո Բարնետա, 64), 12.Մարկո Հոգեր, 33.Ռոման Նոյշտադեր, 13.Էրիկ Շուպո-Մոտինգ, 25.Կլաս Յան Հունտելաար

Զգուշացում՝ Մարսել Շմելցեր 76՛ (Բ), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 79՛ (Բ), Բենեդիկտ Հովեդես 44՛ (Շ), Մարկո Հոգեր 75՛ (Շ) ; Մրցավար՝ Ֆելիքս Ցվայեր

 

64

ԳՆԴԱԿԻ %

36

31 (13)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

3 (0)

13

ՏՈՒԳԱՆՔ

13

9

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

5

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘Պեսկով. «Խոդորկովսկին կորցրել է կապն իրականության հետ»’
Հաջորդ հոդվածը‘Արտագնա խաղում «Բարսելոնան» հաղթեց «Գրանադային» (տեսանյութ) ‘