‘Բուդաղյան եղբորը օդանավակայանում դիմավորել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը. Մամուլ’

2010

Դատելով իշխանությունների պահվածքից՝ Գորիսում տեղի ունեցած սպանությունից հետո նրանք ամենևին էլ մտադիր չեն պատժել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, նույնիսկ չեն բարձրացնում նրա պաշտոնանկության հարցը: Համենայնդեպս, երեկ հրապարակվել է կառավարության` այսօր կայանալիք նիստի օրակարգը, որտեղ չկա Ս. Խաչատրյանին պաշտոնանկ անելու հարցը: Դատելով իրադարձություններից՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ չի փորձի կառավարության նիստում անձամբ բարձրացնել Սյունիքի մարզպետի պաշտոնանկության հարցը, թեև դա հենց իր իրավասության շրջանակներում է գտնվում:

Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում, որ իշխանությունը սկսեց անթաքույց սատարել Ս. Խաչատրյանին այն բանից հետո, երբ սպանված Ավետիք Բուդաղյանի՝ Ռուսաստանում բնակվող մեծահարուստ եղբայրը հայտարարեց, թե չի ներելու եղբորը սպանողներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բուդաղյան եղբորը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է անձամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ փորձելով համոզել արյունն արյամբ մաքրելու ճանապարհ չընտրել: Սակայն Բուդաղյանների թասիբը պաշտպանելու համար 7 տասնյակից ավելի տղամարդիկ ոտքի են ելել:

Նախորդ հոդվածը‘Եթե ուսումդ խմելուդ կխանգարի, ուսումդ թող. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սպանված կուրսանտի ճակատը համբուրելու անհրաժեշտություն չեղավ, քանի որ նրա ծնողները բողոքի ցույց չարեցին. Մամուլ’