‘Եթե ուսումդ խմելուդ կխանգարի, ուսումդ թող. Մամուլ’

1431

Երևանի ավագանու ընտրության և Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալու առիթով ՀՀԿ քեֆերի կասկադը դեռ շարունակվում է: Երեկ Նոր Նորքի զանգվածի «քեֆի» հերթն էր, որին մասնակցում էր նաև Սերժ Սարգսյանը: Քեֆի «պատասխանատուները» «Հրապարակ»-ին հպարտությամբ նշել են, որ դա առաջին վարչական շրջանի խնջույքն է, որին իր մասնակցությամբ պատվում էր Սերժ Սարգսյանը:

Ի դեպ, ՀՀԿ գործադիր մարմնի նիստը հետաձգվել է և այսօրվա փոխարեն տեղի կունենա վաղը, ժամը յոթին: Կարո՞ղ է էն պատմության հանգույն, երբ քյավառցին նամակ է գրում Երևանում սովորող իր որդուն, թե` «բալա ջան, եթե ուսումդ խմելուդ կխանգարա, ուսումդ թող», այսօր էլ քեֆ ունեք, դրա համար ԳՄ չեք անում, հարցրել են ՀՀԿ պատասխանատուներից մեկին: «Ոչ, տեխնիկական պատճառներով է ԳՄ նիստը տեղափոխվել ուրբաթ: Որպես այդպիսին, ԳՄ նիստը ֆիքսված օր չունի. շաբաթվա որ օրը հարմար ենք գտնում, այն օրն էլ անում ենք»:

Նախորդ հոդվածը‘Պետրոս Ղազարյան. Ըստ մարզպետարանի վարկածի՝ Արտակ Բուդաղյանին վիրավորել է նրա սպանված եղբայրը’
Հաջորդ հոդվածը‘Բուդաղյան եղբորը օդանավակայանում դիմավորել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը. Մամուլ’