Բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովը գրականության Բուքերյան մրցանակի է արժանացել

295

Բուլղարացի արձակագիր և բանաստեղծ Գեորգի Գոսպոդինովը «Ժամանակի ապաստարան» (Shelter) վեպի համար դարձել է Միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր, որը տրվում է անգլերենով գրված գրականության համար։

Մրցանակն ստանալիս 55-ամյա հեղինակն իր վեպն անվանել է պատմություն «հիշողության և ժամանակի» մասին, «կարոտախտի միլիտարիզացիայի» մասին։

Վեպում Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող հիվանդների հորինովի կլինիկայի պատմությունն է, որտեղ բուժհաստատության ամեն մի հարկաբաժինը վերստեղծում է անցյալ տասնամյակները ամենայն մանրամասնությամբ՝ հիվանդներին տեղափոխելով անցյալ։ Սակայն, որքան հիվանդասենյակներն ավելի ու ավելի համոզիչ կերպով են նմանվում վաղուց անցած-գնացած տարիներին, այնքան ավելի ու ավելի շատ առողջ մարդիկ են գալիս հիվանդանոց՝ այն ընկալելով որպես «ժամանակի ապաստարան» և փորձելով այնտեղ թաքնվել ներկայից։

«Ես ծնունդով այն համակարգից եմ, որը կոմունիզմի ժամանակ «պայծառ ապագա» էր ծախում։ Հիմա այլ խաղադրույքներ են, և պոպուլիստները «պայծառ անցյալ» են ծախում։ Ես սեփական մաշկիս վրա եմ զգացել, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը չմարվող կտրոններ են, դրանք ոչնչով ապահովված չեն»,- իր ստեղծագործությունը նկարագրել է Գոսպոդինովը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊեսկով․ Ռուսաստանը դեմ է Ուկրաինայում հակամարտության սառեցմանը
Հաջորդ հոդվածըՀաղթելու շանս ունեք. ՉԻ