‘Բունդեսլիգայի առաջատարը 4:1խոշոր հաշվով պարտվեց «Վոլֆսբուրգին» (տեսանյութ)’

1210

Ձմեռային դադարից հետո վերսկսված Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում 1:4 հաշվով պարտություն կրեց չեմպիոն և ընթացիկ առաջատար Մյունխենի «Բավարիան», որը հյուրընկալվեց երկրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգին»: Արդեն առաջին խաղակեսում դաշտի տերերը անակնկալի բերեցին ահեղ մրցակցին: «Վոլֆսբուրգը» հոլանդացի հարձակվող Բաս Դոստի դուբլի շնորհիվ ընդմիջման գնացին երկու գնդակի առավելությամբ:

Երկրորդ խաղակեսում հաշիվը 3:0 դարձրեց բելգիացի կիսապաշտպան Քեւին դե Բրույնեն: 55-րդ րոպեին «Բավարիայի» իսպանացի պաշտպան Խուան Բերնատը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն Դե Բրույնեն դարձյալ գրավեց Մանուել Նոյերի դարպասը:

Պեպ Գվարդիոլայի թիմն առաջին պարտությունը կրեց Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում: Նախորդ 17 հանդիպումներում մյունխենցիները բաց էին թողել չորս գնդակ: «Բավարիան» 45 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Վոլֆսբուրգն» ունի 37 միավոր:

ՎՈԼՖՍԲՈՒՐԳԲԱՎԱՐԻԱ

4-1 (2-0)

MC

 

1-0՝ Բաս Դոստ 4՛, 2-0՝ Բաս Դոստ 45՛, 3-0՝ Կեւին դե Բրյուին 53՛, 3-1՝ Խուան Բեռնատ 55՛, 4-1՝ Կեւին դե Բրյուին 73՛

 

ՎՈԼՖՍԲՈՒՐԳ. 1.Դիեգո Բենալյո, 25.Նալդո, 31.Ռոբին Կնոխե, 34.Ռիկարդո Ռոդրիգես, 7.Դանիել Կալիգուրի (10.Աարոն Հունտ, 86), 8.Վիերինյա, 9.Իվան Պերիշիչ (4.Մարսել Շեֆեր, 81), 14.Կեւին դե Բրյուին, 22.Լուիզ Գուստավո, 27.Մակսիմիլիան Առնոլդ, 12.Բաս Դոստ (3.Նիկլաս Բենթներ, 83)

ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 4.Դանթե, 17.Ջերոմ Բոատենգ, 18.Խուան Բեռնատ, 27.Դավիդ Ալաբա, 3.Չաբի Ալոնսո, 20.Սեբաստյան Ռոդե (30.Միտչել Վայզեր, 51), 31.Բաստյան Շվայնշտայգեր, 9.Ռոբերտ Լեվանդովսկի (14.Կլաուդիո Պիսարո, 71), 10.Արյեն Ռոբեն, 25.Թոմաս Մյուլեր (19.Մարիո Գյոտցե, 71)

 

Զգուշացում՝ Մակսիմիլիան Առնոլդ 43՛ (Վ), Լուիզ Գուստավո 90՛ (Վ), Չաբի Ալոնսո 43՛ (Բ), Բաստյան Շվայնշտայգեր 47՛ (Բ)

 

31

ԳՆԴԱԿԻ %

69

13 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

16 (7)

12

ՏՈՒԳԱՆՔ

14

0

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

5

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

4

Նախորդ հոդվածը‘«Վոլֆսբուրգ»-ը 1 րոպե ծափահարություններով կհարգի Մալանդայի հիշատակը’
Հաջորդ հոդվածը‘2014 թ. Հայաստանից արտագաղթել է 47 հազար մարդ. Մամուլ’