‘Բունդեսլիգայի հերթական հանդիպումից հետո 12 ոստիկաններ և մեկ ձի տուժել են ֆանատների բախումից’

973

«Շտուտգարտի» և Բեռլինի «Հերտայի» միջև Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի խաղից հետո զանգվածային բախում է տեղի ունեցել 2 թիմերի ֆանատների միջև, գրում է Bild-ը:

Շտուտգարտի քաղաքային կայարանի մոտ տեղի ունեցած բախմանը մասնակցել են «Շտուտգարտի» 200 և «Հերտայի» 150 երկրպագուներ: Բախմանը միջամտել են ոստիկանները, որոնցից 12-ը ստացել են վնասվածքներ: Բացի այդ, տուժել է նաեւ մեկ ոստիկանական ձի, որի վրա ֆանատները նետել են աղբամաններ:

Նախորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Ռոբենի ռեկորդը’
Հաջորդ հոդվածը‘Խաղի ժամանակ դիմակ դնելու համար Գերմանիայում ֆուտբոլիստները կպատժվեն’