‘Բունդեսլիգա. Ռոբենի ռեկորդը’

1439

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արիեն Ռոբենը մարտի 7-ին «Բավարիայի» կազմում 100-րդ հաղթանակն է տարել գերմանական Բունդեսլիգայում, որի 24-րդ տուրում մյունխենցիները 3:1 հաշվով պարտության մատնեցին «Հանովերին»:

100 հաղթանակի սահմանագիծը հատելու համար հոլանդացուց պահանջվեց 126 խաղ: Այդ ցուցանիշով Ռոբենը ռեկորդ է սահմանել Բունդեսլիգայում: Նախորդ ռեկորդը պատկանում էր Թոմաս Մյուլերին ու Վիլի Սանյոլին, որոնցից 100-րդ հաղթանակի հասնելու համար պահանջվել էր 148 խաղ, գրում է Kicker-ը:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում հոլանդացին մասնակցել է 20 խաղի՝ խփելով 17 գոլ:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է Դևիսի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչը’
Հաջորդ հոդվածը‘Բունդեսլիգայի հերթական հանդիպումից հետո 12 ոստիկաններ և մեկ ձի տուժել են ֆանատների բախումից’