‘Խաղի ժամանակ դիմակ դնելու համար Գերմանիայում ֆուտբոլիստները կպատժվեն’

985

Գերմանիայի ֆուտբոլային միությունը որոշել է, որ հանդիպումների ժամանակ ֆուտբոլիստներն իրավունք չունեն դիմակ դնել,- հաղորդում է Bild-ը:

Գերմանիայի առաջնության անցած տուրում Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը եւ Մարկո Ռոյսը «Շալկեի» դարպասը խփած գոլը նշել էին Բեթմենի եւ Ռոբինի դիմակներով: Գերմանիայի Սուպերգավաթի խաղում էլ խփած գոլից հետո Օբամեյանգը դրել էր Սարդ-մարդու դիմակ:

Գերմանիայի ֆուտբոլային միությունը քննարկել է հարցը եւ որոշել է, որ այսուհետեւ այդպիսի վարքի համար ֆուտբոլիստը կպատժվի դեղին քարտով: 

Նախորդ հոդվածը‘Բունդեսլիգայի հերթական հանդիպումից հետո 12 ոստիկաններ և մեկ ձի տուժել են ֆանատների բախումից’
Հաջորդ հոդվածը‘Պոգբան և ՊՍԺ-ն համաձայնության են հասել’