‘Բունդեսլիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’

1205

Ներկայացնում ենք Գերմանիայի առաջնության երկրորդ խաղափուլի առանցքային հանդիպումները: 

«Աուգսբուրգ»-«Բորուսիա» (Դորտմունդ)

29 սեպտեմբեր, ուրբաթ, ժամը՝ 22:30

Մրցավար՝ Կնուտ Կիրխեր

Բավականաչափ հաջող, գրեթե հեքիաթային անցած մրցաշրջանից հետո, որտեղ Վայնցիրլի թիմը պայքարում էր Եվրոպայի լիգա դուրս գալու համար, նոր մրցաշրջանի սկզբին «Աուգսբուրգը» կրկին երկնքից երկիր է վերադառնում: Այս թիմը դուրս մնաց ազգային գավաթի համար պայքարից՝ պարտվելով «Մագդեբուրգին», որից հետո Բունդեսլիգայի մեկնարկային խաղում զիջեց «Հոֆենհայմին»: «Շատ կարևոր է հասկանալ, որ մենք պայքարում ենք այստեղ մեր գոյությունը պահպանելու համար, ոչինչ ավելին: Անցած մրցաշրջանը բացառիկ էր: Մենք հիմա պետք է առավելագույնն անենք, որպեսզի միավորներ վաստակենք», -ասել է թիմի ավագ Պաուլ Վերխեգը: Ակումբի մենեջեր Շտեֆան Ռոյտերը նույնպես նշել է, որ խաղացողներից պահանջվում է իրենց ուժերն ամբողջովին ներդնել խաղում. «Սխալներ կարող է թույլ տալ յուրաքանչյուրը, կարևորը համարձակ խաղալն է և ողջ ուժերը ներդնելն է»: Դորտմունդի «Բորուսիան»  «Աուգսբուրգի» համար բարձր կարգի հակառակորդ է, որը, սակայն, նույնպես առաջնությունն անհաջող է սկսել:  Այս թիմը վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստների բացակայությամբ մի փոքր թուլացած էր թվում «Բայերի» հետ խաղում՝ զիջելով ուժային պայքարում:

Այս հանգստյան оրերին դորտմունդցիների դարպասը կվերադառնա Ռոման Վայդենֆելերը, միևնույն ժամանակ Ռամոսի և Բենդերի պատրաստվածությունը հարցական է:Գինտերը, ով իրեն լավ է դրսևորել «Մանհայմի» դեմ խաղում, կարող է դուրս գալ կենտրոնական կիսապաշտպանի դիրք, որը նա իրեն վստահ զգում: «Աուգսբուրգի» կազմում առաջին իսկ րոպեներից հնարավոր է Պարկերի մասնակցությունը, ով կարող է փոխարինել մեկնարկային հանդիպմանը անհաջող հանդես եկած Կայուբիին:

Հանդիպմանը չեն մասնակցի

«Աուգսբուրգ».Հելիոս,  Ֆրամերգեր, Ռիդեր,Ուդե, Էկին, Էսվեյն, Մորավեկ,Ռայնտալեր, Բանսե:

«Բորուսիա». Ալոմերովիչ, Հյումելս, Շմելցեր, Բրաշիկովսկի, Գյուրդողան, Կիրխ,Շահին, Չժի:


«Շալկե» (Գելզենկիրխեն)-«Բավարիա» (Մյունխեն)

Oգոստոսի 30, շաբաթ, ժամը՝ 20:30

Մրցավար՝ Մարկո Ֆրիտց

Oրվա գլխավոր հանդիպման ընթացքում մենք ականատես կլինենք մյունխենցիների և «Շալկեի» դասական հակամարտությանը: Գերմանիայի գավաթի համար պայքարում պարտությունը Դրեզդենից և «Հանովերից»  նախաշում է Իյենս Կելերի թիմի անհաջող մեկնարկի մասին: Այս պարտությունները  կրկին շրջանառության մեջ դրեցին թիմի մարզչի փոփոխության մասին խոսակցությունները, որը, սակայն, ժխտում է «Շալկեի» ղեկավարությունը:  

«Բավարիան» էլ թեև Աշխարհի առաջնությունից հետո ֆուտբոլիստների հոգնածությանը, մեկնարկեց բավականաչափ հաջող: Միևնույն ժամանակ, Խոսեպ Գվարդիոլան շարունակում է ուժեղացնել թիմի կազմը: Որակազրկումից հետո պաշտպանության կենտրոն կվերադառնա Ջերոմ Բոատենգը: Վնասվածքի պատճառով հանդիպմանը կարող է չհասցնել մասնակցել Ռոբենը, իսկ Ֆրանկ Ռիբերին ունի հնարավորություն ընդգրկվելու մեկնարկային կազմում: «Շալկեի» կազմում հիվանդության պատճառով կարող է չխաղալ Հունտելարը, ում պատրաստ է փոխարինելու Չուպո-Մոտինգը:

 Հանդիպմանը չեն մասնակցի

«Շալկե». Գիֆեր, Կոլաշինաց, Գորետցկա, Ֆարֆան:

«Բավարիա». Խաբի Մարտինես, Ռաֆինյա, Ռիբերի, Շվայնշտայգեր, Տիագո, Վայզեր, Վայրուխ:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Եվ նորից՝ «Կիկոսի մահը», ու էլի ողբ՝ «Քառյակի պառակտման» առիթով…’
Հաջորդ հոդվածը‘Կրակոցներ Խանջյան-Թումանյան խաչմերուկում. Կա վիրավոր’