‘Բունդեսլիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’

1272

Շաբաթ օրը ֆուտբոլային  է Գերմանիայում: Նոր մարզչի գլխավորությամբ «Համբուրգը» իր դաշտում կընդունի  Մյունխենի «Բավարիային», իսկ Յուրգեն Կլոպը հյուր կլինի այն ակումբում, որին նվիրել է  իր պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասը:

«Համբուրգ»-«Բավարիա» (Մյունխեն)

Սեպտեմբերի 20, ժամը՝ 17:30

 Մրցավար՝ Քրիստիան Դինգերտ

Անցած մրցաշրջանում վերջին պահին «Համբուրգը» մի կերպ փրկվեց Բունդեսլիգայից դուրս մնալուց, և հիմա Համբուրգում հույս ունեն, որ այս տարի թիմը դեպի վեր թռիչք կկատարի: Սակայն, առայժմ «Համբուրգին» գրեթե ոչինչ չի հաջողվում: Առաջին երեք հանդիպումներից հետո «կարմիրվարտիքավորներն» ունեն 1 միավոր և ոչ մի խփած գնդակ: Այս թիմն իր տեղն է գտել մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում: Այսպիսի սկիզբից հետո մարզիչ Միրկո Սլոմկեին ազատեցին աշխատանքից, իսկ նրա տեղը զբաղեցրեց մինչև այդ «Համբուրգի» երկրորդ թիմի մարզիչը՝ Յոզեֆ Ցինբաուերը: Ակումբի տնоրեն Դիթմար Բայերսդորֆի կարծիքով, Ցինբաուրերն ունի այն ամենը, ինչ հարկավոր է այս իրադրության բարելավման համար:

Նոր մարզչին հենց առաջին խաղում դժվար թիմ է սպասում. Վերջին ժամանակներում այս երկու թիմերի միջև հանդիպումն ավելի շատ նման է լինում կոտորածի: Հնարավոր է,«Մանչեսթր Սիթի»-ի հետ ունեցած ծանր խաղից հետո, Գվարդիոլան փոխատեղումներ կկատարի: Ի դեպ, եթե պատրաստ լինի Ռոբենը, նա կարող է ընդգրկվել մեկնարկային կազմում: Հետաքրքիր կլինի տեսնել, թե Չեմպիոնների լիգայում երկու ծանր հանդիպումնեից հետո, ինչպես են խաղում մյունխենցիները:

Կորուստներ

«Համբուրգ». Բրունստ, Յանսեն, Ռայկովիչ, Բայստեր, Իլիչևիչ, Յունգ, Նաֆիու, Շտայնման, Վան դեր Վարտ, Ֆ. Մյուլե:

«Մայնց»-«Բորուսիա»(Դորտմունդ)

Սեպտեմբերի 20, ժամը՝ 20:30

Մրցավար՝ Հյուրտեր Պերլ 

Մեկ շաբաթ առաջ Բեռլինում «Մայնցի»՝ «Հերթայի» դեմ տարած հաղթանակը նոր մրցաշրջանի մեկնարկում կրած անհաջողություններից հետո հույս ներշնչեց: «Դիմակահանդեսավորների» մարզիչը, ում, իդեպ, շատ են քննաատում Եվրոպայի լիգայից ու Գերմանիայի գավաթից դուրս մնալու համար, ասել է, որ «հաղթանակը լավագույն միջոցն է թիմի հետագա զարգացման համար»: Հնարավոր է, որ այդ միջոցները դեռ պետք է սպասեն,քանի որ այս անգամ «Մայնցը»ընդունելու է Դորտմունդի «Բորուսիային»:

Յուրգեն Կլոպի թիմը վստահորեն հաղթել է Չեմպիոնների լիգայի վերջին երեք խաղերում, իսկ ինքը Յուրգեն Կլոպը գովել է իր ֆուտբոլիստին հաջող հակապրեսինգ իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, «Արսենալի» հետ խաղում հաղթանակը և միակ խփած գոլը Իմոբիլեին կարող է ոգևորել հետագա սխրանքներ գործելու համար: Իհարկե, հավանական է, որ առաջին նրոպեներից ակտիվորեն խաղի մեջ կմտին Անդրիան Ռամոսը: Կագավան այս անգամ կարող է խաղալ կիսապաշտպանության կենտրոնում, հատկապես, եթե Կլոպը ընտրի 4-2-3-1 տակտիկական կառուցվածքը:

Կորուստներ

«Մայնց». Կոխ, Նովեսկի, Պարկ, Շլիկ, Ռուկավիցա, Սլիսկովիչ

Դորտմունդ «Բորուսիա». Ալոմերովիչ, Հյումելս, Պիշչեկ, Վաներ, Բլաշիկովսկի, Գյուրդողան, Քել, Կիրխ, Ռոյս, Նուրի Շահին, Չժի:

Նախորդ հոդվածը‘Փարիզում պաշտպանում են կամրջի բազրիքը «սիրո կողպեքներից»’
Հաջորդ հոդվածը‘Մեդվեդեւ. Եվրոպան ստիպված կլինի վճարել պատժամիջոցների դիմաց ‘