‘Փարիզում պաշտպանում են կամրջի բազրիքը «սիրո կողպեքներից»’

1364

Փարիզի իշխանությունները որոշել են պլաստիկե վահանով ծածկել հանրահայտ Արվեստների կամրջի բազրիքը,որպեսզի սիրահար զույգերը չկարողանան դրա վրա կախել այսպես կոչված «սիրո կողպեքները»:

Հունիսի սկզբին կամրջի բազրիքը շուռ էր եկել կողպեքների ծանրության տակ: Արդյունքում այն ժամանակ ոչ ոք չի տուժել: Սիրահարները հաճախ էին կամրջի վրա իրենց անուններով կողպեքներ թողում, իսկ բանալիները գցում էին գետը:

Փարիզի իշխանությունների ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ստիպված են եղել հանել կամուրջը եզերող վանդաճաղերը, որոնց վրա շուրջ 500 կգ կողպեք է եղել:

 

Նախորդ հոդվածը‘ՇԱՐԺՈՒՄ-88. Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» շարքից ‘
Հաջորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’