Բուրկինա Ֆասոյում զինվորականները զավթել են իշխանությունը

404

Բուրկինա Ֆասոյում զինվորականները հայտարարել են իշխանությունը գրավելու և նախագահ Ռոկ Կաբորեին տապալելու մասին։

Այդ մասին պետական հեռուստատեսությամբ տեղեկացրել է բանակային սպաներից մեկը, որի ասելով՝ երկրի խորհրդարանը և կառավարությունը նույնպես արձակվել են, իսկ սահմանները փակված են։

Կաբորեի գտնվելու վայրը հայտնի չէ, սակայն զինվորականները պնդում են, որ հեղաշրջման ընթացքում բոլոր ձերբակալվածներն անվտանգության մեջ են։ Որոշ տվյալներով՝ նրանց, հնարավոր է՝ պահում են մայրաքաղաքի զորանոցներում։

Ռազմական հեղաշրջումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ զինվորները գրավել են զորանոցները և սկսել են կրակել մայրաքաղաքում։

Հարյուրավոր մարդիկ կիրակի օրը փողոց են դուրս եկել՝ հաջակցություն զինվորականների, և հրկիզել են իշխող կուսակցության կենտրոնակայանը։ Դրանից հետո գիշերը պարետային ժամ է մտցվել։

Ավելի վաղ «Ժողովրդական շարժում՝ հանուն առաջընթացի» իշխող կուսակցության ներկայացուցիչները պնդում էին, որ Կաբորեի վրա մահափորձ է կատարվել, բայց նա ողջ է մնացել։

Կիրակի օրը ապստամբող զինվորները պահանջել են ռազմական ղեկավարության հրաժարականը և լրացուցիչ միջոցներ՝ իսլամիստների դեմ պայքարելու համար։ Զինվորականների հայտարարության մեջ ասվում է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացման  և նախագահ Կաբորեի անկարողության մասին՝ վտանգի դեմ ազգին միաբանելու հարցում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿամերունում ֆուտբոլային խաղի ժամանակ հրմշտոց է սկսվել․ կա 6 զոհ
Հաջորդ հոդվածըԵրեկ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն