Կամերունում ֆուտբոլային խաղի ժամանակ հրմշտոց է սկսվել․ կա 6 զոհ

528

Կամերունի մայրաքաղաք Յաունդեում առնվազն 6 մարդ է զոհվել, 40-ը՝ վիրավորվել Կամերունի և Կոմորյան կղզիների հավաքականների միջև Աֆրիկայի ազգերի գավաթի խաղի ժամանակ սկսված հրմշտոցի հետևանքով։ Այս մասին հայտնում է АР-ն։

Խաղն անցկացվել է Օլեմբե մարզադաշտում։ Մեկնարկից առաջ դարպասների մոտ հրմշտոց է սկսվել հանդիսականների մեծ հոսքի պատճառով։

Մոտ 50 հազար երկրպագուներ ցանկացել են հայտնվել մարզադաշտում, որը կարող է տեղավորել 60 հազար հանդիսականի, սակայն, համաձայն կորոնավիրուսային սահմանափակումների, արենան կարող էր լցվել 80 տոկոսից ոչ ավելի։

Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ տուժածների թվում կան ծանր վիճակում գտնվողներ։

Նշվում է, որ Կամերունի հավաքականը հաղթել է 2:1 հաշվով։

Նախորդ հոդվածըՎերջին լուրեր կորոնավիրուսի մասին
Հաջորդ հոդվածըԲուրկինա Ֆասոյում զինվորականները զավթել են իշխանությունը