‘Բուրջանաձե. Առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման Վրաստանի խնդիրները չեն լուծվի’

806

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, նախագահի թեկնածու Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր չէ լուծել Վրաստանի գլխավոր խնդիրները: Վրաստանի հանրային հեռուստատեսության ուղղիղ եթերում Բուրջանաձեն նաև նշել է. «Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է սկսել համընդգրկուն երկխոսություն ծավալելով բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ և ոչ թե երկխոսություն միայն տնտեսական հարցերով»: Բուրջանաձեն ողջունել է նաև Ռուսաստանի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Վրաստանի կառավարության կատարած ջանքերը և մշակութային ու հումանիտար ոլորտներում համագործակցությունը, սակայն նրա խոսքերով, ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար կատարված քայլերը դեռ բավարար չեն:

Նախորդ հոդվածը‘Նախկին «Միսս աշխարհը» Ավստրիայի խորհրդարանում կփոխարինի միլիարդատեր պատգամավորին’
Հաջորդ հոդվածը‘Մալայզիա. Բուհը քննադատվում է՝ Կիմ Չեն Ինին դոկտորի կոչում շնորհելու համար’