‘Բուֆոն. «Ընկճախտի հաղթահարումը իմ կարիերայի լավագույն սեյվն է»’

983

Աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը՝ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է իր կարիերայի լավագույն և վատագույն փուլերի մասին և նշել, թե ինչ դեր է ունի թենիսն իր կյանքում:

«Իմ ամենաջերմ հիշողությունները կապված են առաջին սկուդետոյի հետ՝ Բ Սերիայից դուրս գալուց հետո՝ Անտոնիո Կոնտեի հետ: Վատագույնը՝ Չեմպիոնների Լիգայի գավաթի եզրափակիչում «Միլան»-ից կրած պարտությունն է: Կարիերայիս դժվարին շրջանը 2003-2004 թվականներն էին, բայց հաջորդ հաղթանակը դարձավ ընկճախտի հաղթահարման լավագույն ձևը: Ընկճախտի հաղթահարումը իմ կարիերայի լավագույն սեյվն է:

Ինչ վերաբերում է կարծիքին, որ ես բոլոր ժամանակների լավագույն դարպասապահն եմ, ապա այդ մասին ես չեմ դատելու: Չգիտեմ, թե որքան ժամանակ դեռ կխաղամ: Ցանկանում եմ առաջիկա մրցաշրջաններն անցկացնել «Յուվենտուս»-ի կազմում, իսկ կարիերաս ավարտել աշխարհի 2018 թվականի առաջնությունից հետո:

Թենիսը հիացմունք է պատճառում ինձ: Ոչ միայն մարզական, այլ նաև ակտիվության տեսակետից: Ես Ֆեդերերի երկրպագուն եմ: Մենք հաճախ ենք շփվում, և նա ինձ հիացնում է իր հոգեբանական կայունությամբ: Ֆուտբոլիստներն էլ պետք է այդպիսին լինեն»,- Football Italia-ն մեջբերում է Բուֆոնի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Նաջիբ Մահֆուզի «Ռադոբիս» վեպը’
Հաջորդ հոդվածը‘Խրիստո Ստոիչկով. «Նեյմարը չի դառնա «Բարսելոնա»-ի երկրորդ Հուդան»’