‘Բուֆոն. «Իմ վերջին նպատակն Աշխարհի առաջնությանը մասնակցելն է»’

946

Ջանլուիջի Բուֆոնը խոստովանել է, որ ցանկանում է ազգային ընտրանի կազմում մասնակցել 2018 թվականի Աշխարհի առաջնությունում:

-Ֆուտբոլային կարիերայիս լավագույն հիշողություններն Իտալիայի հավաքականում նորամուտն է և 2006 թվականի Աշխարհի առաջնությունում հաղթանակը: Ինչ վերաբերվում է ծրագրերիս՝ պարզապես ցանկանում եմ կարիերաս գլուխս բարձր պահած ավարտել: Որպես ֆուտբոլիստ իմ վերջին նպատակը 2018 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելն է, այդ ժամանակ 40 տարեկան եմ լինելու:

Ի՞նչ է լինելու հետո… Հաստատ գիտեմ, որ այն էմոցիաները, որոնք զգում ես խաղադաշտում, չես զգում գրասենյակում աշխատելիս: Ձեռքբերած փորձիս հետ կապված ծրագրեր ունեմ, բայց ես չեմ ցանկանում, որ որևէ մեկն ինձ նվերներ մատուցի,-Բուֆֆոնի խոսքը մեջբերված է «La Gazzetta dello Sport»-ից:

Նախորդ հոդվածը‘Նոյերը չի բացառում «Բավարիայից» հեռանալու տարբերակը’
Հաջորդ հոդվածը‘Վենգեր. «Երբ Կոստան խաղադաշտում է, վեճերն անխուսափելի են»(տեսանյութ)’