‘Վենգեր. «Երբ Կոստան խաղադաշտում է, վեճերն անխուսափելի են»(տեսանյութ)’

1062

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի՝ «Չելսիի» հետ հունվարի 24-ին կայանալիք խաղում իր սաները պետք է զգուշանան Դիեգո Կոստայից: 

-«Արսենալը» պետք է պատրաստ լինի պայքարի: Երբ Դիեգո Կոստան խաղադաշտում է, վեճերն անխուսափելի են, ուստի ամեն ինչ կախված է լինելու մրցավարներից: Մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա: Մեզ հետևում են երկրպագուները և տեսնում են, թե ինչպես են ֆուտբոլիստներն իրենց պահում խաղադաշտում:

Ակտիվ խաղ է լինելու, քանի որ խաղադաշտ են դուրս գալու հիանալի որակներով ֆուտբոլիստներ, ովքեր հասկանում են՝ այս խաղում հաղթանակը թանկ արժե,-Վենգերի խոսքը մեջբերված է «Goal»-ից:

Հիշեցնենք, որ այս թիմերի միջև առաջին շրջանում կայացած խաղում Դիեգո Կոստան վիճաբանեց Գաբրիել Պաուլիստայի հետ, և վերջինիս հեռացրին խաղադաշտից: Հետո «Արսենալի» ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղյալ համարեցին, իսկ Կոստային որակազրկեցին 3 խաղով:


Նախորդ հոդվածը‘Բուֆոն. «Իմ վերջին նպատակն Աշխարհի առաջնությանը մասնակցելն է»’
Հաջորդ հոդվածը‘Ֆեդերերի 300-րդ հաղթանակը «Մեծ սաղավարտում»’