‘Բջջային համարների տեղափոխելիության մեկնարկը` 2014թ. հունվարին’

1680

Բջջային համարների տեղափոխելիության մեկնարկը` 2014թ. հունվարին

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին  կայացած նիստում քննարկվել է «Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի ներդրման սկզբունքների և ժամանակացույցի մասին» հարցը:

        ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվող՝ համարների տեղափոխելիության համակարգի ներդրման աշխատանքների ընթացքում, միջազգային փորձի ուսումնասիրության նպատակով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն: Մշակված նախագծի քննարկման արդյունքում  սահմանվել են նշյալ համակարգի ներդրման սկզբունքներն ու հետագա գործողությունների ժամանակացույցը. 

  1. համակարգը գործարկվելու է 2014 թվականի հունվարի 1-ից,
  2. հեռախոսահամարների տեղափոխելիությունը բաժանորդների համար իրականացվելու է 3, իսկ հետագայում՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում,
  3. հեռախոսահամարների տեղափոխելիությունը բաժանորդների համար իրականացվելու է անվճար:

Մեր կողմից հիշեցնենք, որ «բջջային համարների տեղափոխելիություն» նշանակում է, որ բաժանորդը հնարավորություն կունենա տեղափոխել իր բջջային համարը մեկ օպերատորից մյուսին: Օրինակ՝ ունենալով 093 xx-xx-xx «ՎիվաՍել ՄՏՍ»-ի համարը՝ բաժանորդը կկարողանա այն նույնությամբ տեղափոխել «Օրանժ»: Կարճ ասած՝ 093 xx-xx-xx համարը 2014 թվականից կարող է լինել, ինչպես ««ՎիվաՍել ՄՏՍ»-ի», այնպես էլ «Օրանժի» կամ «Բիլայնի» բջջային համար:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանն՝ Ալ Պաչինոյի, «Կնքահայրը» ֆիլմի, Հենրիխ Մխիթարյանի և Սպարտակի մասին’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը Մեսիի, Ռոնալդուի եւ այլ աստղերի հետ միասին մտել է ամենահայտնի ֆուտբոլիստների քվեարկության եզրափակիչ. IFFHS’