Բռնցքամարտի ԱԱ. Բաչկովի ու Մանասյանի մրցակիցները կիսաեզրափակչում

166

Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր կկայանա կիսաեզրափակիչ փուլը: Հայաստանի հավաքականից ռինգ դուրս կգան Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանը:

92 կգ քաշայինների կիսաեզրափակչում Նարեկ Մանասյանը պայքարի դուրս կգա ցերեկային մրցահերթում՝ ժամը 13:00-ից: Եզրափակչի ուղեգրի համար Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը կմենամարտի Իտալիայի ներկայացուցիչ Աբես Ազիզ Մոհիդինի հետ:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ռինգ դուրս կգա երեկոյան մրցահերթում՝ ժամը 17:00-ից: Նրա մրցակիցը Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուսլան Աբդուլաևն է:

Նախորդ հոդվածըՎարդի. «Տառապանք» բառն այնքան ուժեղ չէ, որ արտահայտի իմ զգացմունքները
Հաջորդ հոդվածըՄխիթարյանը հավակնում է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը