Մխիթարյանը հավակնում է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

205

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ՝ կիսաեզրափակիչ փուլի արդյունքով:

Բացի Մխիթարյանից, շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են նաև «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան, «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը և «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն:

Մխիթարյանը «Միլանի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ,«Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի՝ 1-1 հաշվով էին ավարտել հանդիպումը, Վինիսիուսն ու դե Բրույնեն աչքի էին ընկել խփած գնդակներով:

Նախորդ հոդվածըԲռնցքամարտի ԱԱ. Բաչկովի ու Մանասյանի մրցակիցները կիսաեզրափակչում
Հաջորդ հոդվածըԹրամփը կընդունի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն