Վարդի. «Տառապանք» բառն այնքան ուժեղ չէ, որ արտահայտի իմ զգացմունքները

163

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին մեկնաբանել է թիմի դիրքը մրցաշարային աղյուսակում։ Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրած 35 հանդիպումներից հետո «աղվեսները» գտնվում են դուրս մնալու գոտում՝ զբաղեցնելով աղյուսակի 18-րդ հորիզոնականը։

«Բարդ է։ Կարծում եմ՝ «տառապանք» բառն այնքան ուժեղ չէ, որ արտահայտի իմ զգացմունքները։ Այսքան ժամանակ լինելով թիմում և նրա հետ անցնելով բոլոր վերելքներն ու վայրէջքները՝ ես երբեք չէի ցանկանա մեզ այլևս տեսնել նմանատիպ իրավիճակում: Դժվար է ընդունել այն դիրքը, որում գտնվում ենք։ Բայց արդեն անցածի հետ կապված ոչինչ անել չի կարելի, ավարտված խաղերի արդյունքը փոխել չենք կարող։ Մեզ մնացել է երեք խաղ, և մենք պետք է միավորներ վաստակենք, ամեն ինչ պարզ է»,- Վարդիի խոսքերն է մեջբերում Mirror-ը:

2014-2015թթ. մրցաշրջանում՝ Պրեմիեր լիգա վերադառնալուց հետո առաջին մրցաշրջանում, աղվեսները էլի դժվարություններ էին ունեցել, մրցաշրջանի վերջում ութխաղյա անպարտելի շարքը փրկեց թիմին դուրս մնալուց։ 2015-2016 մրցաշրջանում «Լեսթերը» սենսացիոն կերպով դարձավ Անգլիայի չեմպիոն։

Նախորդ հոդվածըThe Telegraph. «Ռեալը» Մբապեին ձեռք բերելու ևս մեկ փորձ կկատարի
Հաջորդ հոդվածըԲռնցքամարտի ԱԱ. Բաչկովի ու Մանասյանի մրցակիցները կիսաեզրափակչում