Բրազիլացիներ Մալկոմն ու Կլաուդինյոն ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն

403

Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» բրազիլացի ֆուտբոլիստներ Մալկոմն ու Կլաուդինյոն ստացել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։

Հրամանագրերը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Դրանք հրապարակվել են ՌԴ Իրավական տեղեկատվության պորտալում։

«Զենիթը» շնորհավորել է կիսապաշտպաններին Ռուսաստանի անձնագրեր ստանալու կապակցությամբ։

Մալկոմը «Զենիթում» է խաղում 2019թ․ օգոստոսից, Կլաուդինյոն՝ 2021թ․ օգոստոսից։

Նախորդ հոդվածըՍերխիո Ռամոսն ավարտեց կարիերան Իսպանիայի հավաքականում
Հաջորդ հոդվածըՊետք եղած ժամանակ լավ էլ հիշում են. ՉԻ