‘Բրազիլիայի «Տնանկների շարժում». ԱԱ-2014-ը չենք ձախողի’

1228

Բրազիլիայի «Անտուն բանվորների շարժումը», որը պաշտպանում էր բողոքի ակցիաներն ընդդեմ ԱԱ-2014-ի, հայտարարել է, որ մրցաշարի ընթացքում ցույցեր չի անի:

Շարժման առաջնորդներից մեկը ֆրանսիական տեղեկատվական գործակալությանը հայտնել է, որ իշխանությունները մի շարք զիջումների են գնացել և կատարել են կացարան ունենալու վերաբերյալ իրենց մի քանի պահանջներ:

Սակայն Սան-Պաուլուում մետրոպոլիտենի աշխատակիցները պնդում են, որ առաջնության մեկնարկի օրը հարկավոր է վերսկսել գործադուլը, եթե աշխատավարձերը բարձրացնելու իրենց պահանջը չկատարվի:

Ինչպես BBC-ին հայտնել է մրցաշարի բրազիլական կազմկոմիտեի նախագահը, մետրոպոլիտենի աշխատակիցներն իսկապես էլ կվերսկսեն գործադուլը, և դա սարսափելի կլինի: Մինչդեռ Սան-Պաուլուի նահանգապետը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են դեպքերի նման զարգացմանը և պահեստային պլան ունեն՝ մետրոյի աշխատանքի դադարեցման դեպքում:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ. Սպանություններ և զենք կրելու իրավունք’
Հաջորդ հոդվածը‘Գրոհայինները գրավել են թուրքական հյուպատոսարանը Իրաքի Մոսուլ քաղաքում’