‘Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հավաքականի ցավալի պարտությունից հետո Կաֆուին դուրս է արել հանդերձարանից’

1969

Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի առաջնությունների եզրափակիչների եռակի մասնակից, 1994 և 2004 թվականների աշխարհի չեմպիոն, 2004 և 2006 թվականների Բրազիլիայի հավաքականի ավագ Կաֆուն պատմել է, թե ինչ է տեղի ունեցել  հանդերձարանում Բրազիլիայի ցավալի պարտությունից հետո: Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպանը եկել է հանդերձարան, որպեսզի աջակցի իր հայրենակիցներին ու ընկերներին, սակայն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խոսե Մարիա Մարինը  նրան դուրս է հրավիրել:

 «Նախագահը հայտարարեց, որ չի ուզում  հանդերձարանում  տեսնել ոչ մի կողմնակի մարդու: Ես նրան ասացի, որ ես оտար չեմ և եկել եմ այստեղ միայն, որպեսզի աջակցեմ ու սփոփեմ տղաներն: Ես չեմ ուզում խոսել ուրիշ ոչ ի բանի մասին, քանի որ հիմա տղաները оգնության կարիք ունեն: Ես շատ զարմացած էի, որովհետև ինձ գործնականում դուրս շպրտեցին: Ես լքեցի հանդերձարանը:  Նույն զգացումներն ունեցել եմ 1998 թվականին և գիտեմ, թե ինչ են զգում խաղացողները աշխարհի առաջնությունում պարտությունից հետո: Գիտեի, որ տղաներին ուշադրություն և սփոփանքի խոսքեր են պետք: Ես այնտեղ ինքնագովազդի համար չէի գնացել, քանի  որ նման բաների կարիքը չունեմ: Ես գնացել էի, որպեսզի գրկեմ Ֆելիպաոյին ու Կառլոս Ալբերտո Պարեյրային», — Կաֆուի խոսքերն է մեջբերում ESPN-ը: 

 

Նախորդ հոդվածը‘Վաղը նաիրիտցիները նորից ցույց կանեն ‘
Հաջորդ հոդվածը‘Ձայնաազդանշանային սարքեր` անբավարար տեսողությամբ հետիոտների համար’