‘Բրազիլիայում թեկնածուն որպես ընտրակաշառք կոկային է բաժանել ‘

973

Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է Իտակոատիրե քաղաքի քաղաքային խորհրդում աթոռի հավակնող թեկնածուին՝ պոտենցիալ ընտրողներին կոկային տեսակի թմրանյութ բաժանելու համար,- հայտնում է Terra Brasil լրատվամիջոցը:

32-ամյա Կարմեն Քրիստինա դա Սիլվա Լաման ընտրությունների օրը՝  վաղ առավոտյան, որոշել է իր քարոզչանյութերը տարածել քաղաքում: Նկատելով, որ թեկնածուի ավտոմեքենայի շուրջը մեծ թվով մարդիկ են կուտակվել՝ ոստիկանությունը վրա  է հասել և բացահայտել, որ տեղական ինքնակառավարման խորհրդում պաշտոնի հավակնող երիտասարդ կինը նախըտրական թերթոնների հետ կապոցում կոկային է բաժանում քվեարկողներին: Դա Սիլվա Լամային ձերբակալել են ՝ մեղադրելով ըտրակաշառքի բաժանման և թմրամիջոցների տարածման մեջ: Թե ինչքան թմրանյութ է նրան հաջողվել տարածվել մինչ ոստիկանության ժամանելը, հնարավոր չի եղել պարզել:

 

Նախորդ հոդվածը‘Պահանջում են միասեռականության քարոզն արգելող օրենսդրական նախաձեռնություն ‘
Հաջորդ հոդվածը‘Չեզարե Պրանդելի. Բալոտելիին հրավիրել եմ, որովհետեւ նա տաղանդավոր է’