‘Բրազիլիայում հայտնվել է ֆուտբոլիստների էներգիայով լուսավորվող խաղադաշտ’

972

Ռիո-դե-Ժանեյրոյում բացվել է մի ֆուտբոլի խաղադաշտ, որը լուսավորվում է  հենց ֆուտբոլիստների «արտադրած» կինետիկ էներգիայի օգնությամբ: Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն արդեն այցելել է այս եզակի խաղադաշտը:

Գազոնների տակ տեղադրվել են երկու հարյուր սալիկներ, որոնք կուտակում են խաղադաշտում շարժվող ֆուտբոլիստների էներգիան: Ցերեկը նրանց օգնության են հասնում արևային մարտկոցները, որոնք տեղադրված են դաշտի շուրջբոլորը: Այդպիսով՝ այս խաղադաշտում կարելի է ֆուտբոլ խաղալ գիշեր-ցերեկ, առանց էլեկտրաէներգիա ծախսելու:

Նման պանելներ ներկառուցված են Եվրոպայի մի քանի երկաթուղային կայարաններում, Ավստրալիայի առևտրի կենտրոններում և Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում, սակայն ֆուտբոլի խաղադաշտում դրանք առաջին անգամ են կիրառվել: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Կատալոնիայի անկախության երթին մասնակցել է մինչև 1,8 մլն մարդ’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիան բարձրացրել է ահաբեկչության սպառնալիքի մակարդակը’