‘Կատալոնիայի անկախության երթին մասնակցել է մինչև 1,8 մլն մարդ’

1005

Սեպտեմբերի 11-ին՝ Կատալոնիայի ազգային օրվա տոնին, հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել Բարսելոնայի փողոցներ՝ ի պաշտպանություն այդ ինքնավար մարզի անկախության հանրաքվեի, հաղորդում է France-Presse գործակալությունը:

Բարսելոնայի քաղաքապետարանի տվյալներով՝ երթին մասնակցել է մինչև 1,8 միլիոն մարդ: Իսպանիայի իշխանությունները հայտարարել են 470-520 հազար ցուցարարների մասնակցության մասին:

Ակցիայի մասնակիցները, դեղին և կարմիր շապիկներով (Կատալոնիայի դրոշի գույները) ,պահանջել են նոյեմբերի 9-ին հանրաքվե անցկացնել ինքնավար մարզի անկախության վերաբերյալ, նրանք շարվել են ու «գրել» հսկայական V տառը, որով իսպաներենում սկսվում են «հաղթանակ», «կամք» և «քվեարկություն» բառերը:

Կատալոնիայում ցույցը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախանալու հանրաքվեի նախօրեին, որը նախատեսված է 2014 թ. սեպտեմբերի 18-ին: Եթե ընտրողների մեծ մասը քվեարկի հօգուտ անկախության, ապա Շոտլանդիան առանձին պետություն կհռչակվի 2016 թ. մարտի 24-ին: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Ջուլիան Ասանժի պաշտպանությունը բողոքարկել է շվեդական դատարանի որոշումը’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայում հայտնվել է ֆուտբոլիստների էներգիայով լուսավորվող խաղադաշտ’