‘Բրազիլիան հաղթեց Կոլումբիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’

1097

Առաջին գոլը գրանցվեց հենց խաղի սկզբին. 7-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Տյագո Սիլվան անկյունայինից գնդակն ուղարկեց հակառակորդի դարպասը: Կոլումբիացիները մինչև ընդմիջումը հնարավորություններ ունեցան հավասարեցնելու հաշիվը, բայց դրանք չоգտագործեցին: Երկրորդ խաղակեսում թիմերը շարունակեցին հարձակվել, և դրվագներից մեկում բրազիլացիների թիմի ավագը երկրորդ դեղին քարտն ստացավ և վաստակեց որակազրկում մեկ խաղով: Չէր անցել 5 րոպե, երբ Դավիդ Լուիսը հիանալի իրականացրեց տուգանայինը և խփեց երկրորդ գնդակը: 78-րդ րոպեին կոլումբիացիները վաստակեցին 11 մետրանոոց հարվածի իրավունք, որն իրականացրեց Խամես Ռոդրիգեսը: Դրանից ավելին անել Պեկերմանի սաներին չհաջողվեց:

Այսպիսով, Բրազիլիայի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ  կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Գերմանիայի ընտրանու հետ: Խաղը տեղի կունենա հուլիսի 9-ին:

  

ԲՐԱԶԻԼԻԱ – ԿՈԼՈՒՄԲԻԱ 2-1 (1-0) MC
1-0՝ Տիագու Սիլվա 7՛, 2-0՝ Դավիդ Լուիզ 69՛, 2-1՝ Համես Ռոդրիգես 80՛ (11մ)
ԲՐԱԶԻԼԻԱ. 12.Ժուլիո Սեզար, 3.Տիագու Սիլվա, 4.Դավիդ Լուիզ, 6.Մարսելո, 23.Մայկոն, 5.Ֆերնանդինյու, 8.Պաուլինյու (18.Հերնանես, 86), 11.Օսկար, 7.Հալկ (16.Ռամիրես, 83), 9.Ֆրեդ, 10.Նեյմար (15.Էնրիկե, 88)
ԿՈԼՈՒՄԲԻԱ. 1.Դավիթ Օսպինա, 2.Քրիստիան Սապատա, 3.Մարիո Յեպես, 7.Պաբլո Արմերո, 6.Կառլոս Սանչես, 10.Համես Ռոդրիգես, 11.Խուան Կուադրադո (20.Խուան Կինտերո, 80), 13.Ֆրեդի Գուարին, 18.Կամիլո Սունյիգա, 9.Տեոֆիլո Գուտյերես (17.Կառլոս Բակա, 70), 14.Վիկտոր Իբարբո (19.Ադրիան Ռամոս, 46)
Զգուշացում՝ Տիագու Սիլվա 64՛ (Բ), Ժուլիո Սեզար 78՛ (Բ), Համես Ռոդրիգես 68՛ (Կ), Մարիո Յեպես 69՛ (Կ)
Մրցավար՝ Կառլոս Վելասկո Կարբալյո (Իսպանիա)
52 ԳՆԴԱԿԻ % 48
12 (6) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 10 (5)
29 ՏՈՒԳԱՆՔ 22
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 6
0 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 3

Նախորդ հոդվածը‘Նեյմարը այլևս չի խաղա Մունդիալ 2014-ին’
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյան. Հասունացել է համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը’