‘Նեյմարը այլևս չի խաղա Մունդիալ 2014-ին’

1484

Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լազմարը պատմել է Նեյմարի հետազոտության արդյունքների մասին: Հիշեցնենք, որ հարձակվողը վնասվածք էր ստացել երեկ կայացած Բրազիլիա-Կոլումբիա (2:1) խաղի 87-րդ րոպեին և փոխարինվել էր:

«Հետազոտությունը ցույց է տվել, որ Նեյմարի մոտ կողերից մեկի կոտրվածք է: Նման վնասվածքը սահմանափակում է խաղացողի շարժունակությունը: Ճիտ է, նա վիրահատության կարիք չունի, բայց Աշխարհի առաջնությանը նա այլևս չի խաղա»,-ասել է բժիշկը:

Նախնական տվյալներով, Նեյմարին ապաքինման համար պետք լինի 4-ից 6 շաբաթ:

Նախորդ հոդվածը‘Հոսանքը թանկացրել են ուսումնադաստիարակչական նկատառումներով. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիան հաղթեց Կոլումբիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’