Բրիտանական դատարանը կրկին որոշելու է, թե ում է տրվելու Վենեսուելայի ոսկին

564

Բրիտանիայի գերագույն դատարանը սկսում է գործի քննությունը, թե ում է տրվելու Վերեսուելայի ոսկու պաշարի մեկ միլիարդ դոլարը, որը պահվում է Անգլիայի Բանկում։

Անցյալ ամառ Լոնդոնի բարձր դատարանը որոշում կայցրեց մերժել Վենեսուելայի կառավարության պահանջը՝ տնօրինելու ոսկու ձուլածոները՝ դա բացատրելով նրանով, որ Բրիտանիան Վենեսուելայի օրինական առաջնորդ է ճանաչում ընդդիմութայն ղեկավար Խուան Գուայդոյին, այլ ոչ թե Նիկոլաս Մադուրոյին։

Սակայն հոկտեմբերին վճռաբեկ դատարանը չեղարկեց այդ որոշումը և Մադուրոյին ճանաչեց Վենեսուելայի փաստացի ղեկավարը։

Դատավարությանը մասնակցում են Վենեսուելայի կենտրոնական բանկի, Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲրիտանիան չեղարկում է լոքդաունը
Հաջորդ հոդվածըԷրդողանը մեկնում է Հյուսիսային Կիպրոս