‘Բրիտանացի լրագրող. Մեծ Բրիտանիայում անհնար կլիներ նման որոշում ընդունելը’

808

Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման պատճառներն անհասկանալի են, Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է բրիտանացի լրագրող և քաղաքական տեսաբան Լանս Փրայսը:

Նրա խոսքով, Մեծ Բրիտանիայում անհնար կլիներ նման որոշում ընդունելը`չքննարկելով այն հասարակության, խորհրդարանի և կառավարության հետ:

Ըստ որում, Փրայսն ավելացրել է, որ Եվրամիությունը տնտեսական ակումբ է և ընդհանուր արժեքներին հավատարիմ ազգերի միություն, և եթե Հայաստանը կիսում է այդ արժեքները, Եվրոպան պատրաստ է քննարկել փոխգործակցության հնարավորությունը:

Բրիտանացի տեսաբանը Հայաստանում հանդիպել է ԼԳԲՏ հանրության հետ և հանգել եզրակացության, որ Հայաստանում գոյություն ունի բազմակարծություն, սակայն նաև նշել է, որ քաղաքական դաշտը և ԶԼՄ-ները բավականաչափ ազատ չեն, որպեսզի պատշաճ կերպով պաշտպանեն այդ բազմակարծությունը: Այս մասին հաղորդում  է «Արմինֆոն»:

Նախորդ հոդվածը‘Շավարշ Կարապետյանը կլինի Սոչիի օլիմպիական խաղերի տասը ջահակիրներից մեկը’
Հաջորդ հոդվածը‘Էդինսոն Կավանի. Սուարեսը սպասում է «Ռեալի» առաջարկին’