‘Բրիտանիայի ՆԳՆ-ն փախստական-գեյերից «համասեռականության ապացույցներ» է պահանջում’

894

Բրիտանական խորհրդարանի համայնքների պալատի պատգամավորները երկրի իշխանություններին մեղադրել են այն բանի համար, որ վերջիններս ոչ ավանդական սեռական կողմնորոշման ապացույցներ են պահանջում քաղաքական ապաստան խնդրող համասեռականներից: «Այժմ հիմնական ճակատամարտը նրանց  գեյ լինելու «ապացույցների» շուրջ է տեղի ունենում: Իսկ դա, իր հերթին, բերում է նրան, որ դիմում ներկայացնողները պահանջները կատարելու համար ծայրահեղ քայլերի են դիմում, այդ թվում՝ պաշտոնյաներին և իրավաբաններին են ներկայացնում իրենց անձնական սեռական կյանքը պատկերող լուսանկարներ ու տեսագրություններ, և դա խիստ մտահոգում է մեզ»,- ասված է ներքին գործերի հանձնաժողովի պատրաստած զեկույցում:

Ներքին գործերի նախարարությունն արձագանքել է խորհրդարանականների մտահոգություններին՝ հայտարարելով, որ կհետևի, որպեսզի քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացնելիս պահպանվեն չափորոշիչները, փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ը վերջին անգամ է երկարացրել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մանդատը’
Հաջորդ հոդվածը‘Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահը Երևան-Ռիգա չվերթի իրականացման հույս է հայտնել’