‘Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում’

1625

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դեռոքը հայրենիք ուղարկված իր հաղորդագրություններում Դոնալդ Թրամփի վարչակազմն անվանել է անշնորհք, անվստահ և անիրազեկ: Բրիտանացի դիվանագետի գրագրությունը հայտնվել է մամուլում:

Բրիտանական ԱԳՆ-ն խուլիգանություն է անվանել գաղտնի տեղեկությունների արտահոսքը Mail on Sunday թերթում, սակայն կասկածի տակ չի դրել հրապարակված հաղորդագրությունների հավաստիությունը:

Գրագրությունը վերաբերում է 2017 թվականից մինչև վերջերս տեղի ունեցած իրադարձություններին: Այսպես, այս տարվա հունիսին բրիտանացի դեսպանը Իրանի հանդեպ ամերիկյան քաղաքականությունը բնութագրում է որպես «քաոսային և չհամակարգված»:

Սպիտակ տունն առայժմ չի մեկնաբանել բրիտանացի դեսպանի նամակների բովանդակությունը:

Բրիտանիան և ԱՄՆ-ը «յուրահատուկ հարաբերություններ» են պահպանում, որոնց համար այդ սկանդալը կարող է ծառայել որպես փորձաքար:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Էլ-Շարավին տեղափոխվեց Չինաստան’
Հաջորդ հոդվածը‘Ֆիրպոն ներողություն է խնդրել Մեսսիից’