Բրիտանիան և Ֆրանսիան վիճաբանում են անօրինական ներգաղթյալների հարցով

387

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի վարչապետներ Փրիթի Փաթելը և Ժերալդ Դարմանենը բանակցություններ են անցկացնելու անօրինական ներգաղթյալների հոսքի դեմ պայքարելու հարցերով, որոնք մայրցամաքից՝ Ֆրանսիայից, հոսում են Բրիտանիա։

Երկու ամիս առաջ Բրիտանիան խոստացել էր Ֆրանսիային 63 մլն եվրո տալ՝ ափամերձ գոտու պաշտպանությունն ապահովելու նպատակով, սակայն այժմ Փրիթի Փաթելը հայտարարել է, որ ֆրանսիացիները ոչինչ էլ չեն ստանա, քանի դեռ չեն սկսել իսկապես որսալ անօրինական ներգաղթյալներին։

Երկուշաբթի օրը նոր ռեկորդ էր սահմանվել․ Լա-Մանշով Բրիտանիա էր անցել 800-ից ավելի անօրինական ներգաղթյալ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Օրվա խաղերը
Հաջորդ հոդվածըLe Monde․ Ինչո՞ւ Բատակլանի ահաբեկիչն ինքնասպան չի եղել