‘Բրիտանիան Brexit-ից հետո կօգտվի «Մագնիտսկու լրացումից»’

1053

Մեծ Բրիտանիայի իշխանությունները Brexit-ի գործընթացի ավարտից հետո կարող են օգտվել պատժամիջոցների և փողերի լվացման դեմ պայքարի վերաբերյալ օրենքի, այսպես կոչված՝ Մագնիտսկու լրացումից: Այդ մասին The Telegraph թերթում գրել է բրիտանական ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբը:

«Երբ մենք դուրս գանք ԵՄ-ից և վերահսկողություն սահմանենք պատժամիջոցներ մտցնելու սեփական կանոնների նկատմամբ, մեր կառավարությունը կկիրառի պատժամիջոցների օրենքի «Մագնիտսկու լրացման» դրույթները»,- հայտարարել է նախարարը:

Նրա խոսքով՝ մարդու իրավունքները խախտողները «աշխարհի ցանկացած կետում» կբախվեն հետապնդման իրենց գործողություններին. նրանց ակտիվները Մեծ Բրիտանիայում կսառեցվեն, իսկ մուտքը երկիր կարգելվի:

Ռաաբը խոստացել է միջոցներ ձեռք առնել, որպեսզի Բրիտանիան անվտանգ վայր չդառնա նրանց համար, «ովքեր շահ են ստանում՝ խոշտանգելով ուրիշներին»:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ատամբաևին սպանության մեղադրանք է ներկայացվել’
Հաջորդ հոդվածը‘Փրկել շարքային Ղազարյանին’