‘Գագիկ Բունիաթյանը՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ’

1247

Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՌԱՀ անդամ նշանակված Գագիկ Բունիաթյանը ընտրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ: «Ղեկավարվելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով՝ ս.թ. մայիսի 7-ին ՀՌԱՀ-ի թիվ 9-Ա որոշմամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գագիկ Բունիաթյանը»,–հայտնում են ՀՌԱՀ մամուլի ծառայությունից։
Գ. Բունիաթյանը 2010-ից մինչև 2013թ. ապրիլի 25-ը զբաղեցրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը:

Նախորդ հոդվածը‘Մեր բանակի պարծանքն ու խայտառակությունը’
Հաջորդ հոդվածը‘Մոնսերատ Կաբալյեն համերգով հանդես կգա Երեւանում’