‘Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ցուցարար ազատամարտիկների հետ’

1271

Ազատության հրապարակում ամիսներ ի վեր բողոքի ցույց անցկացնող ազատամարտիկները նախօրեին հանդիպել են  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:  

Հանդիպմանը նաև ներկա են եղել «Բարգավաճ  Հայաստան»  խորհրդարանական խմբակցության անդամները:  Դաշտային հրամանատարները խոսել են երկրում տիրող ճգնաժամային իրավիճակից  և առաջարկել  դրանից դուրս գալու սեփական մոտեցումները:  «Բարգավաճ  Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է հանուն ՀՀ պետականության պահպանման ու կայացման անել ամեն հնարավորը: Այս մասին տեղեկացնում է Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը:

Նախորդ հոդվածը‘Հատուկ ջոկատայինները Նայրոբիի առևտրի կենտրոնից ազատել են բոլոր պատանդներին (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘«Միլանը» կբողոքարկի Բալոտելլիի որակազրկումը’