‘Գագիկ Հարությունյանը հայտարարել է, թե «մարտի 1-ը ահաբեկչական ակտ էր. «ՉԻ»’

1822

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը երեկ Գյումրիում հայտարարել է, թե «մարտի 1-ը ահաբեկչական ակտ էր»:

«ՉԻ». Գագիկ Հարությունյանն իրավաբան է և երևի գիտի, որ ահաբեկչական ակտերն իրականացնում են ահաբեկիչները և ոչ թե, ասենք, կոշկակարները և ատաղձագործները:

Այնպես որˋ որպես իրավաբան նա պարտավոր էր ասել նաև, թե ովքեր են, իր կարծիքով, ահաբեկիչները: Վերջին հաշվով, տարբերակներն այնքան էլ շատ չեն: Կամ ահաբեկչական ակտն իրականացրել են ցուցարրաները(այդ դեպքում ստացվում է, որ Հայաստանում 200-300 հազար ահաբեկիչ կա), կամ իշխանություններըˋ Ռոբերտ Քոչարյանի «բարձր հովանու ներքո»:

Նախորդ հոդվածը‘ԴԱՀԿ աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն կնոջ ու երեխայի առաջ. Lorinews’
Հաջորդ հոդվածը‘«Բոինգի» աղետ. Վերջին լուրեր (ֆոտոշարք աղետի վայրից)’