‘Գազային պայմանագրերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նախագիծը չընդունվեց’

1076

Քիչ առաջ Ազգային ժողովում 44 կողմ, 58 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով ոչ իշխանական խմբակցությունների ներկայացրած գազային պայմանագրերն ու գազի գինն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը չընդունվեց: 

Մինչ քվեարկությունը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կոչ արեցին կողմ քվեարկել նախագծին՝ ՀՀ Կառավարությանը ցույց տալու համար, որ անհրաժեշտ է պատշաճ վերաբերմունք ցուցաբերել պետականության նկատմամբ, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը իր հերթին կոչ արեց դեմ քվեարկել՝ նշելով, որ իրենք գիտեն՝ ինչ են անում: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Խորը ճգնաժամ` իշխող կուսակցության ուղեղներում’
Հաջորդ հոդվածը‘2013 թվականին Գյումրիի բնակչությունը պակասել է 23 հազարով՝ բնակչության թվով զիջելով Վանաձորին’