‘Գազայի հատվածում առանց դատարանի որոշման մահապատժի է ենթարկվել 6 մարդ. Նրանք Իսրայելի օգտին լրտեսություն էին կատարում’

1035

Նախօրեին Գազայի հատվածում վեց մարդ մահապատժի է ենթարկվել՝ մեղադրվելով Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու մեջ, հայտնումէ Maan պարբերականը:

Մահապատիժն իրականացվել է առանց որևէ հետաքննության և առանց դատարանի որոշման, ինչը բազմաթիվ պաղեստինցի քաղաքական գործիչների դժգոհությունն է  հարուցել:

Մի շարք գործիչներ լրտեսության մեջ մեղադրվող անձանց մահապատիժը ինքնադատաստան են որակել և իշխանություններին կոչ արել մանրակրկիտ քննության ենթարկել կատարվածը:

Նախորդ հոդվածը‘«Օրինական» թալան. ովքե՞ր են արտոնյալները ‘
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանի այցը ԱՄԷ. Հայաստանում կհիմնվի արաբական երկրի դեսպանատունը ‘