‘Գազայում հրադադար կհաստատվի մոտակա ժամերի ընթացքում ‘

883

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին, որը ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ հակամարտության միջնորդի դերում է հանդես գալիս, հայտարարել է, որ Գազայում «Իսրայելի ագրեսիան» կավարտվի երեքշաբթի:

Ինչպես հայտնում են եգիպտոսյան լրատվամիջոցները, հրադադարի մասին բանակցությունները դրական արդյունք կտան արդեն «մոտակա ժամերի ընթացքում»:

Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ տարածաշրջան է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը կոչ է արել աննհապաղ դադարեցնել Գազայի հատվածում բռնությունը:  

Նախորդ հոդվածը‘Վիտալի Կլիչկո. Դեւիդ Հեյը իր հետույքն էլ կվաճառի. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին’