‘Գազի գնի շուրջ բանակցում եք, որ ի՞նչ անեք. «ՉԻ»’

23684

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, ՀՀ իշխանությունները բանակցություններ են վարում Ռուսաստանի հետ՝ Հայաստանին մատակարարվող գազի գինը 189-ից 165 դոլար իջեցնելու համար: Այդ փոփոխությունը, սակայն, բնակչությանը մատակարարվող գազի սակագնի վրա չի ազդի:

«ՉԻ»-ն այս կապակցությամբ գրում է. Սա արդեն իսկապես զավեշտ է: Փաստորեն Հայաստանի իշխանությունները բանակցում են, որպեսզի ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ռուսական «Գազպրոմ — Արմենիա» ընկերությանը (այսինքն՝ ինքն իրեն) գազն ավելի էժան վաճառի: Ընդ որում, եթե Հայաստանի ներսում գազի սակագինը մնում է նույնը, դա նշանակում է միայն մի բան՝ «Գազպրոմ — Արմենիա» ընկերության զուտ շահույթն ավելանալու է 24 դոլարով (հազար խորանարդ մետրի հաշվով): Իհարկե, կարող են առարկել, թե այս փոփոխության արդյունքում «Գազպրոմ — Արմենիան» էլ իր հերթին ավելի էժան գազ կվաճառի էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններին: Բան չունենք ասելու: Բայց չէ՞ որ այդ ընկերություններն էլ են ռուսական, ընդ որում՝ դրանք մտադիր են իրենց արտադրանքն ավելի թանկ վաճառել ՀՀ ազգաբնակչությանը (ի դեպ նույնպես ռուսական «բաշխիչ ցանցերի» միջոցով): Հարց է ծագում՝ Հայաստանի իշխանություննե՞րը տուտ պրիչոմ»:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Պատժում են ՀՀԿ-ական «փոքր ձկներին», որոնք իրենց լավ չեն պահում ‘
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. ԵՏՄ կարեւոր որոշումների ընդունման սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը տեղ չունի ‘