‘Գազի գնի սուբսիդավորման հարցը դեռ չի լուծվել. Մամուլ’

919

ՀՀ կառավարության տեղեկատվության վարչու­թյան պետ Սուսաննա Տոնոյանը երեկ «ՀԺ»-ին հայտնել է, որ գազի գնի սուբսիդավորման հա­մար անհրաժեշտ գումարի հայթայթման համար բա­նակցությունները դեռ շարունակվում են:

Ռուսաստանից ստացվող գազի գինը 270 դոլար է (1000 խմ-ը), մինչդեռ կառավարությունը հույս ունի, որ նույն Ռուսաստանը դրամաշնորհի տես­քով տարեկան շուրջ 150 միլիոն դոլար է հատ­կացնելու, որի շնորհիվ գազի գինը կդառնա 189 դոլար: Մինչդեռ արդեն 5 ամիս է այդ գումարը չի ստացվում: Ուղիղ 25 օր առաջ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե այդ բանակցու­թյունները «կարծես թե ավարտվել են, առաջիկա օրերին վերջնականապես կձևակերպվեն մեխանիզմները և կհայտարարենք…»:

Նախորդ հոդվածը‘Երեխաներն էլ ե՞ն մեկնում արտագնա աշխատանքի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ Շորժա-Ճամբարակ ճանապարհին, վարորդը տեղում զոհվել է’