‘Գալիք շաբաթվա ընթացքում հնարավոր է Բենիտեսին հեռացնեն «Ռեալից»’

1098

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հրաժարականի մասին որոշում է ընդունել:

Ինչպես փոխանցում է Marca-ն, Պերեսն արդեն որոշում է ընդունել, սակայն խուսափում է մարզչին ազատել մրցաշրջանի ընթացքում:

Նախագահը հնարավոր է նման որոշում ընդունի՝ հատկապես ելնելով այն համգամանքից, որ Բենիտեսը լարված հարաբերությունների մեջ է թիմի աստղային հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ:

Նշենք, որ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում Ռաֆայել Բենիտեսին հնարավոր է փոխարինի Զինեդին Զիդանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 21-ին, «Արքայական ակումբը» սեփական դաշտումԻսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը 0:4 հաշվով պարտություն կրեց:

Նախորդ հոդվածը‘Պոլ Սքոուլզ. «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարի տիտղոսի համար միայն «Սիթիի» ու «Արսենալի» անկման դեպքում’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ‘