‘Պոլ Սքոուլզ. «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարի տիտղոսի համար միայն «Սիթիի» ու «Արսենալի» անկման դեպքում’

880

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը նախկինի պես հոռետեսորեն է վերաբերում այս մրցաշրջանում, Վան Գալի գլխավորությամբ մրցանակ շահելու ակումբի հնարավորություններին:

«Ես վստահ չեմ, թե «ՄՅՈՒ»-ն բավականաչափ լավն է, որպեսզի հավակնի Պրեմիեր-լիգան հաղթելուն: Միայն եթե «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը» մարզավիճակի կամ վնասվածքների պատճառով անկում ունենան, «Մանչեսթեր Յունայթեդը» շանսեր կունենա: Թիմին չեն հերիքում գոլերը: Ուեյն Ռունին ստիպված է ինքն իր համար գնդակ փնտրել, նրան չեն օգնում: Երկու կենտրոնական կիսապաշտպանները շատ խորքից են խաղում և չեն կարողանում գնդակը հասցնել գրոհի», — Սքոուլզի խոսքերն է մեջբերում BT Sport-ը:

Նախորդ հոդվածը‘«Բեշիքթաշը» համաձայնության է եկել Օզբիլիսի տեղափոխության հարցի շուրջ’
Հաջորդ հոդվածը‘Գալիք շաբաթվա ընթացքում հնարավոր է Բենիտեսին հեռացնեն «Ռեալից»’