‘Գալուստ Սահակյանի անատոմիական ֆենոմենը.«ՉԻ»’

1674

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Պինդ հայը, ամուր հայը, արյան շրջանառություն ունեցող հայը երբեք ու երբեք չի մտածի, որ իր պետությունն ինչ-որ մի ժամանակ պիտի կործանվի»,-հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«ՉԻ» — Գալուստ Սահակյանն, իհարկե, իրավացի է, պարզապես անավարտ է թողել իր միտքը: Նա պիտի ասեր նաև, որ զարկերակային ճնշում ունեցող հայը երբեք չի խոսի 35 տոկոս աղքատության մասին, սրտի միտրալ փականի անբավարարություն ունեցող հայը երբեք չի անդրադառնա Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման փաստերի մասին և այլն:

Բայց զավեշտն այն է, որ Գալուստ Սահակյանն արյան շրջանառություն ունեցող հայի մասին իր դարակազմիկ միտքն արտահայտելուց բառացիորեն մեկ րոպե հետո հայտարարել է, թե եթե իշխանությունները հեռանան պետությունը կկործանվի: Այսինքն՝ Գալուստ Սահակյանը կամ հայ չէ, կամ արյան շրջանառություն չունի: Մենք, իհարկե, համոզված ենք, որ նա հայ է, ուստի առողջապահության նախարարությանը կոչ ենք անում անհապաղ պարզել, թե ո՞ւր է կորել նրա արյան շրջանառությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘«Ժամանակ». Մոնթեի կինը՝ ամուսնու անվան դպրոցում Սամվել Ալեքսանյանի անվան դասարանի մասին’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժը՝ տրամաբանության դեմ խփած լավագույն գոլի հայկական վան Պերսի ‘