‘Գալուստ Սահակյան. Ոստիկանության գործողությունները Կոմիտաս 5-ում համաչափ էին’

1245

Ոստիկանությունը շտապ օգնություն չէ, որ գուրգուրի օրենքը խախտողներին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին հայտարարել է իշխող ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: 

Նրա համոզմամբ՝ Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցող բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանությունը համաչափ է գործում:

«Ես չեմ կարծում՝ որևէ ոստիկան, եթե քաղաքացին նախահարձակ չլինի, կգնա էդ ճանապարհով: Եթե հարձակվում է, ոստիկանին ուզում է չանչերով ինչ-որ մի բան ապացուցել, բնականաբար, ոստիկանը օրենքի մարդ է, պիտի․․․», — ասել է Սահակյանը:

Հիշեցմանը, որ խոսքը 70-ն անց կնոջ մասին է, Հանրապետականի փոխնախագահը արձագանքել է․ — «70-ն անց կինը ես չգիտեմ նախ ով է, ինչ բնութագիր ունի, և նաև միջադեպը չգիտեմ: Դուք մտածում եք՝ հանկարծ հայ տղամարդը երբևիցե, 70 տարեկան կինը հանգիստ կանգնել է և անեծքների կույտից զերծ մի կողմի վրա է քաշվել՝ նրան հանկարծ ոստիկանը բան կասի՞: Էդպիսի միջադեպ չի կարող լինել: Ես ամբողջ օրը դրա մեջ եմ»:

«Այսինքն, համաչա՞փ են ոստիկանության այդ գործողությունները», — հարցին Գալուստ Սահակյանը պատասխանել է․ — «Անպայման, եթե չի ենթարկվում, ուրեմն՝ պիտի ուժ գործադրեն»:

«Բայց ոստիկանը ծեծելու համար չէ», — այս դիտողությանն էլ նա հակադարձել է․ — «Այսինքն, դուք մտածում եք՝ ոստիկանները շտապ օգնություն են, պիտի գնան գուրգուրե՞ն օրենքը խախտողներին»:

Մանրամասն

Նախորդ հոդվածը‘Microsoft-ը գլխավոր տնօրենի պաշտոնում հանճարեղ ծրագրավորող է փնտրում’
Հաջորդ հոդվածը‘Դենիս Դվորնիկով. Արցախում ինձ հետաքրքրում է ռուս համայնքի կյանքը’