‘Դենիս Դվորնիկով. Արցախում ինձ հետաքրքրում է ռուս համայնքի կյանքը’

923

Ռուս հասարակական գործիչների ու լրագրողների այցն Արցախ բավականին հագեցած է անցնում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է պատվիրակության անդամ, ՌԴ Հանրային պալատի ներկայացուցիչ Դենիս Դվորնիկովը:

«Մեր թիմի յուրաքանչյուր անդամ կոնկրետ ուղղությամբ հարցերի իր ցանկն ունի: Դա և հասարակական հարցեր են, և գյուղատնտեսական համալիրի զարգացման հարցեր, քննարկվում են նաև ապագային վերաբերող համատեղ ծրագրեր: Այս այցելության շրջանակում ինձ հատկապես հետաքրքրում է Արցախում ռուս համայնքի կյանքը: Մենք շատ ջերմ հանդիպում ունեցանք, քննարկեցինք խնդիրները, որոնցից գլխավորն էր ուղղափառ եկեղեցու կառուցումը: Հատուկ Արցախում ռուս համայքի համար օրհնվեց Տիրամոր սրբապատկերըԼ Պատվիրակության անդամները հավատում են, որ սրբապատկերն իր տեղը կգտնի Ստեփանակերտի նոր ուղղափառ եկեղեցիում», — ասել է նա:

Հիշեցնենք, որ Արցախ են այցելել ռուսատսանցի մի շարք լրագրողներ եւ հասարակական գործիչներ: Պատվիրակության կազմում են ռուս-հայկական համայնքի նախագահ Յուրի Նավոյանը, հասարակական գործիչներ Աննա Չապմանը, Սերգեյ Կարնաուխովը, Իրինա Տոլմաչեվան ու Պավել, Սիգալը, ինչպես նաև Ալեքսանդրա Ռիժկովան ու Եկատերին Պանինան:

 

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Ոստիկանության գործողությունները Կոմիտաս 5-ում համաչափ էին’
Հաջորդ հոդվածը‘Հրետակոծվել է Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցին. Կա մեկ զոհ’