‘Գալուստ Սահակյան. Ռուբեն Հայրապետյանի խոսքերը սուր և տգեղ ձևով են մեկնաբանվել ‘

1063

ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական խմբակցությունների հետ յուրաքանչյուր քառօրյայից հետո նախատեսված ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն թեև հստակ չի քննարկել երկու ընտրատարածքում առաջադրվող իր թեկնածուների հարցը, սակայն պարզ է, որ ՀՀԿ-ն անպայման կունենա թեկնածուներ:

Ինչպես հաղորդում է ilur.am-ի թղթակիցը, գնահատական տալով ԵԽ-ի բանաձևին՝ նա նշեց. «Իհարկե, հակված ենք լինել ավելի վճռական, քանի որ միայն հայտարարությունների մակարդակով չպետք է հնչի այս հարցը, այլև ենթադրվեն գործողույթուններ՝ ընդհուպ մինչև Արցախյան հիմնախնդրի լուծում»:

Իսկ մեկնաբանելով Ռուբեն Հայրապետյանի կողմից աղմկահարույց հարցազրույցում հնչած արտահայտությունները՝ Գոլուստ Սահակյանն ասաց.

«Ռուբեն Հայրապետյանի խոսքերը սուր և տգեղ ձևով են մեկնաբանվել, ճանաչելով նրան՝ վստահ եմ, որ նա այդ շրջանակներում այդպիսի բաներ չէր ասի»:

Նախորդ հոդվածը‘Վրաստանում նոր քաղաք է կառուցվելու’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական ընդդիմադիր թերթը` փակման եզրին ‘