‘Վրաստանում նոր քաղաք է կառուցվելու’

963

Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլիի հրամանով Գոդերձինյան կիրճում մեկնարկել է նոր հանգստավայրի շինարարություն: Նախագահի խոսքերով՝ նոր քաղաքը, որի անվանումը դեռ որոշված չէ, ամառային և ձմեռային լեռնադահուկային սպորտի կենտրոն կդառնա, ինչը կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը և նոր աշխատատեղերի բացմանը,- հայտնում է Սահակաշվիլիի աշխատակազմը::

«Վրաստանի զբոսաշրջության քարտեզի վրա նոր տեղանուն կհայտնվի: Նախկինում դեռ երբեք, ոչ մի դարաշրջանում այսքան շատ աշխարհագրական կենտրոններ չեն ստեղծվել: Մենք անպայման մրցույթ կհայտարարնենք՝ նոր հանգստավայրի անվանումն ընտրելու համար»,- հայտարարել է Սահակաշվիլին շինարարության բացման արարողության ժամանակ:

Նախորդ հոդվածը‘ ԵԽ-ի բանաձևը ընդհանուր առմամբ կարելի է դրական որակել. Արամ Մանուկյան’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Ռուբեն Հայրապետյանի խոսքերը սուր և տգեղ ձևով են մեկնաբանվել ‘